ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ճշմարիտ հեզություն

Ճշմարիտ հեզություն
01.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 2
Հեշտ է առաջնորդել ձեզ, երբ դուք հլու֊հնազանդ ենթարկվում եք Իմ կամքին։ Կյանքի ցավերն ու դժվարությունները գալիս են միայն այն ժամանակ, երբ դուք (կամ նրանք, ում համար դուք հոգ եք տանում) կամենում եք ընթանալ ձեր ընտրած ճանապարհով և չեք անսում մեղմ սեղմումին Իմ ձեռքի։
Բայց մեծ ուրախություն կա Իմ կամքը կամենալու մեջ։ Հաճույքով կատարեք կամեցումն այդ կամքի։
Ես ասացի՝ հեզերը պիտի ժառանգեն երկիրը։
Այդնշանակում է՝ հեզերը պիտի կառավարեն ուրիշներին և այս առանձնաշնորհ վիճակը արդյունքն է համակերպվող կամքի։
Հեզ լինել արդեն իսկ նշանակում է համակերպվել Աստծո կամքին։
ՈՒստի ապրիր, համակերպվիր ու հաղթիր։
Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ